Կենտրոնը գալիս է լրացնելու առկա քաղաքային ենթակառուցվածքների պակասը։ 14,300 քմ մակերեսով կենտրոնը կունենա՝ ժամանակակից բժշկական ծառայություններ, սննդի և ժամանցի վայրեր, մարզասրահ, այդ թվում փակ ֆուտբոլի դաշտ և գրասենյակային տարածքներ։

Լույսեր Կենտրոնը գտնվում է Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում տեղակայված՝ Երևանի ամենաարագ զարգացող թաղամասում (հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 29/12)։
ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԸՀամալիրում ֆունկցիոնալ գոտիների բաժանմանը համապատասխան նախատեսված են առանձին վերելակներ և էվակուացիոն աստիճանավանդակներ՝ յուրաքանչյուր գոտու համար։
Լույսեր Կենտրոնի գրասենյակային տարածքները տեղակայված են շենքի աշտարակային հատվածում, որը պատված է եվրոպական արտադրության բարձրակարգ, բազմաֆունկցիոնալ պանորամային ապակեպատ մոդուլներով։ Դրանք համալրված են սենդվիչ տիպի շերտերով և հոծ ջերմամեկուսիչ ու արևապաշտպան պանելներով։Այսպիսով ամռանը պահպանվում է սենյակների հովությունը, իսկ ձմռանը՝ ջերմությունը։
Հիմնային սյուների շուրջ տեղակայված ուղղաձիգ ամրանները բաշխում են կետային ճնշումը մեծ մակերեսի վրա՝ ապահովելով սեյսմակայունություն։ Հիմքը կառուցված է հոծ սալի տեսքով, որն իրենից ներկայացնում է 1.2 մետր հաստությամբ երկաթբետոնե սալ։